Նորություններ
Եվս մեկ մեդալ սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող 2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային երկրորդ օրը բրոնզե մեդալ նվաճեց 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը:
Երեկ արծաթե մեդալների էին արժանացել Էդմոն Մանուկյանը /48 կգ/ և Դանիել Գաբրիելյանը /60կգ/:
Եվս 4 մարզիկ պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 11-ին: