Նորություններ
Հայաստանի սամբոյի տղամարդկանց 2014թ. առաջնություն
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան 2014 թ. մարտի 29-ից 30-ը «Հայաստան» մարզական միության Վանաձորի մարզապալատում կանցկացնի սամբոյի Հայաստանի 2014թ. տղամարդկանց առաջնությունը՝ մասնակցությամբ Երևանի, Արցախի, Շիրակի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի և Լոռվա մարզերի ուժեղագույն սամբիստների:
Մարտի 29-ին նախատեսված են մասնակիցների ժամանումը, կշռեռքի գործընթացը, վիճակահանությունը, մրցավարական և մանդատային հանձնաժողովի նիստերը:
Գոտեմարտերի սկիզբը՝ մարտի 30-ին, ժամը 10-ին, առաջնության բացման հանդիսությունը՝ ժամը 12-ին, եզրափակիչ գոտեմարտերը՝ ժամը 17-ին:
Բոլոր հաղթողներին ու մրցանակակիրներին կտրվեն համապատասխան կարգի մեդալներ, դիպլոմներ ու դրամական պարգևներ:
Առաջնության արդյունքներով վերջնականապես կձևավորվի Հայաստանի սամբոյի տղամարդկանց հավաքականի կազմը, որը կմասնակցի մայիսի 15-ից 19-ը Ռումինիայում կայանալիք սամբոյի Եվրոպայի առաջնությանը: