Նորություններ
Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի 2013թ. առաջնություն
Հունաստանի Սալոնիկ քաղաքում հոկտեմբերի 10-ից 14-ը կկայանա Սամբոյի աշխարհի 2013թ. առաջնությունը' պատանիների, աղջիկների և երիտասարդների միջև:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան համաշխարհային ստուգատեսին կգործուղի երկու տասնյակ մարզիկ-մարզուհիների, այդ թվում՝ այս տարվա Եվրոպայի առաջնության 3 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալակրի:
Հատկապես, ակնկալիքները մեծ Եվրոպայի չեմպիոններ Ջիվան Ղազարյանից, Գրիգոր Մխիթարյանից, Էդիկ Պետրոսյանից, Եվրոպայի փոխչեմպիոններ Մաքսիմ Մանուկյանից, Ալբերտ Սարգսյանից, բրոնզե մեդալակիրներ Արթուր Հակոբյանից, Դավիթ Խաչատրյանից, Կարեն Մինասյանից, Հարություն Առաքելյանից:
Աղջիկների մրցումներում հայկական սամբոյի պատիվը կպահեն Եվրոպայի այս տարվա առաջնության արծաթե մեդալակիր Քնարիկ Ստամբոլցյանը, երրորդ մրցանակակիր Ռոզա Խաչատրյանը և Երջանիկ Կարապետյանը:
Հավելենք, որ մեր մարզիկներից հինգը Հայոց բանակի զինծառայողներ են: