Նորություններ
Քաղվածք ՀՍՖ գործկոմի նիստի 01.03.2013
Քաղվածք
Արձանագրություն
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի նիստի
01 հոկտեմբերի 2013թ. քաղ. Երևան
Օրակարգ
1. FIAS – ի XXV և XXVI կոնգրեսների (Մալայզիա, ք. Կուալա-Լումպուր, 22 հունիսի 2013թ.
և Շվեյցարիա, ք. Ցյուրիխ, 04-06 հոկտեմբերի 2013թ.) ՀՍՖ-ին հրավիրելու և մասնակցելու քննարկման մասին:
2. Սամբոյի միջազգային ֆեդերացիայի XXVI կոնգրեսին (ք. Սանկտ-Պետերբուրգ, 04-06 հոկտեմբերի 2013թ.) ՀՍՖ-ին հրավիրելու և մասնակցելու քննարկման մասին:
3. Վերը նշված միջոցառումների վերաբերյալ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի դիրքորոշման մասին:
4. Աշխարհի առաջնություններին (10-14 հոկտեմբերի 2013թ., Հունաստան, ք. Սալոնիկ,
21-25 նոյեմբերի 2013թ. ք. Սանկտ-Պետերբուրգ) Հայաստանի սամբոյի հավաքական թիմերի մասնակցության մասին:
5. Այլ հարցեր:
Մասնակցում էին - ՀՍՖ-ի նախագահ Լևոն Հայրապետյանը, գլխավոր քարտուղար Արևիկ Կարապետյանը, փոխնախագահներ Վարդան Կարապետյանը, Վովիկ Խոջայանը, Էդուարդ Ասլանյանը, գործկոմի անդամներ Էռնեստ Միրզոյանը, Վաչագան Խաչատրյանը, Մարիամ Հովհաննիսյանը, Հայկ Ավետիսյանը, ՀՀ սպրրտնախարարության ներկայացուցիչ Սամվել Հարությունյանը:
Լսեցին - գլխավոր քարտուղար Արևիկ Կարապետյանին, ՀՍՖ-ի փոխնախագահ Վարդան Կարապետյանին, ՀՀ սպրրտնախարարության ներկայացուցիչ Սամվել Հարությունյանին:
Արտահայտվեցին - ՀՍՖ-ի նախագահ Լևոն Հայրապետյանը, փոխնախագահներ Էդուարդ Ասլանյանը, Վովիկ Խոջայանը:
Որոշեցին
1. Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կողմնակից է FIAS – ի չպառակտված գործունեությանը, հանուն միասնական մարզական ընտանիքի կազմում նրա հետագա զարգացման և Օլիմպիական ապագայի:
2. ՀՀ սպորտնախարարության առաջարկությամբ ու երաշխավորմամբ պահպանել չեզոքությունը և հարգանքը FIAS – ի գործկոմի բոլոր անդամների նկատմամբ:
3. ՀՍՖ-ն նախընտրում է սամբոյի Համառուսաստանյան ֆեդերացիայի (որպես ԽՍՀՄ-ում սամբոյի հիմնադիր և իրավահաջորդ) հասարակա-քաղաքական ուղղությունը:
4. Մասնակցել 2013թ հոկտեմբերի 04-06 Սանկտ-Պետերբուրգում անցկացվող FIAS – ի XXVI կոնգրեսին, հանձինս պատվիրակներ Էդուարդ Ասլանյանի և Վովիկ Խոջայանի:
5. Օրակարգի քննարկման և քվեարկության ժամանակ ՀՍՖ-ի պատվիրակները կունենան հետևյալ դիրքորոշումը.
- «FIAS – ի անդամությունից հեռացման» ՀՍՖ-ի պատվիրակները քվեարկելու են «ձեռնպահ»
- «FIAS – ի նախորդ կոնգրեսի արձանագրության հաստատում» ՀՍՖ-ի պատվիրակները քվեարկելու են «ձեռնպահ» (կոնգրեսի աշխատանքներին մասնակից չլինելու պատճառով):
6. Մասնակցել 2013թ հոկտեմբերի 10-14-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում և 2013թ.
նոյեմբերի 21-25 ք. Սանկտ-Պետերբուրգում անցկացվող Աշխարհի առաջնություններին:
7. Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կանի ամեն հնարվորը միավորելու FIAS – ի երկու
տարանջատված կողմերը, անկախ այն բանից՝ «ով է ճիշտ, ով է մեղավոր»:
Նախագահ Է, Թովմասյան
Քարտուղար Ա. Կարապետյան