Նորություններ
Մեկ ոսկի ու մեկ արծաթ Վենեսուելայից
Հունիսի 26-ից հուլիսի 1-ը Վենեսուելայի Մարակայբո քաղաքի "Բելիսարիո Ապոնտե" մարզադահլիճում անցկացվող Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից' "Ա. Աստախովի հուշամրցաշարում",
Հայաստանը ներկայացնող երեք մարզիկից երկուսն արժանացան մեդալի. Դավիթ Գրիգորյանը պարտվեց միայն եզրափակչում և 90 կգ քաշային կարգում գրավեց երկրորդ տեղը, իսկ Մավրիկ Նասիբյանը ուժեղագույնն էր 74 կգ քաշայինների մրցապայքարում և գերազանց ելույթների արդյունքում գրավեց առաջին տեղն ու ստացավ ոսկե մեդալ: