Եվրոպայի առաջնություն
2011թ. Եվրոպայի առաջնություն
2011թ. մայիսի 12-ից 16-ը Բուլղարիայում կայացավ Սամբոյի Եվրոպայի հոբելյանական 30-րդ առաջնությունը' մասնակցությամբ Հին աշախարհամասի 30 պետության: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Սոֆիա' մեր երկրի սամբոյի պատիվը պահելու էր գործուղել 9 մարզիկի, գլխավոր մարզիչ Գուրգեն Սևոյանին, մարզիչներ Վովիկ Խոջայանին, Էռնեստ Միրզոյանին և մրցավար Էդուարդ Ասլանյանին: Պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Ստորև ներկայացնում ենք առաջնությանը մասնակցած հայ սամբիստներին, նրանց մարզական կազմակերպությունները, քաշային կարգերն ու արդյունքները.
Մարզական սամբո /տղամարդիկ/'
Տիգրան Կիրակոսյան, ԲԿՄԱ, 52 կգ քաշային կարգ' 3-րդ տեղ
Վահան Վարդանյան, Գյումրիի համալիր մարզադպրոց, 57 կգ ք/կ' 7-րդ տեղ
Փայլակ Վարդազարյան, Գյումրիի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջ, 62 կգ ք/կ' 5-րդ տեղ
Անդրանիկ Նաղդալյան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Աբովյանի մասնաճյուղ, 68 կգ ք/կ, 5-րդ տեղ
Աշոտ Դանիելյան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ, 74 կգ ք/կ'3-րդ տեղ
Մավրիկ Նասիբյան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ, 82 կգ ք/կ' 7-րդ տեղ
Թիմային հաշվարկով Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:
Մարզական սամբո /կանայք/'
Ռուզաննա Սարգսյան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, 48 կգ ք/կ' 3-րդ տեղ:
Թիմային հաշվարկով Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
Մարտական սամբո'
Վաչիկ Վարդանյան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, 68 կգ ք/կ' 1-ին տեղ
Անդրանիկ Նաղդալյան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Աբովյանի մասնաճյուղ, 74 կգ ք/կ, 3-րդ տեղ
Մուշեղ Օսիպյան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ, 82 կգ ք/կ' 10-րդ տեղ
Թիմային հաշվարկով Հայաստանի մարտական սամբոյի հավաքականը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Հայաստանի պատվիրակությունը հայրենիք վերադարձավ մայիսի 18-ին' 4 բրոնզե և 1 ոսկե մեդալով: