Նորություններ
Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթի SMS քվեարկության կարգը
Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվում է 2018 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 21-ը (ժամը 1800-ը):
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության www.msy.am պաշտոնական կայքում տեղադրված մրցույթին մասնակցող մարզիկների՝ ազգանունների այբբենական կարգով դասավորված անվանացանկից անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը և SMS հաղորդագրություն ուղարկել 10-06 կարճ համարին: Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն (արժեքը՝ 50 ՀՀ դրամ):