Նորություններ
Ավարտվեց սամբոյի Աշխարհի առաջնությունը վարպետ-վետերանների միջև
Համաձայն միջազգային օրացուցային պլանի ս. թ. հոկտեմբերի 20-23 Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվել է սամբոյի Աշխարհի առաջնությունը վարպետ-վետերանների միջև, որին մասնակցել են նաև Հայաստանի սամբոյի վետերաններ Էռնեստ Միրզոյանը /100 կգ քաշային կարգում/ և Ազատ Անդրյանը /74 կգ քաշային կարգում/ նվաճելով արծաթե /Է.Միրզոյան/ և բրոնզե /Ա. Անդրյան/ մեդալներ: