Նորություններ
Լին Ծիկոնի նամակը Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիայի նախագահին
Օրերս Չինաստանի էթնիկ փոքրամասնությունների մարզական ընկերության նախագահ Լին Ծիկոնը ցավակցական նամակ է հղել Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիայի նախագահ պարոն Լևոն Հայրապետյանին, որում ասվում է.
Հարգելի պարոն Հայրապետյան՝
Տեղեկանալով Արցախում տիրող իրավիճակի մասին՝ ցավակցություն եմ հայտնում պայքարի ընթացքում ունեցած բոլոր կորուստների համար։ Մաղթում եմ Հայաստանի եւ Արցախի բնակչությանը ուժ, կորով եւ պայքարելու արիություն, բայց ամենից առաջ՝ Հայաստանին եւ Արցախին խաղաղություն։
Հարգանքներով՝
Լին Ծիկոն