Նորություններ
Սամբոյի Հայաստանի 2016թ. առաջնություն
Սամբոյի Հայաստանի 2016թ. առաջնությունը տեղի կունենա մարտի 12-ից 13-ը ՀՀ մարզերի, Երևանի ու Արցախի ուժեղագույն մարզիկների մասնակցությամբ:
Մարզաձևի հանրահռչակման ու տարածման նպատակով Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշել է այս տարվա հանրապետական գլխավոր ստուգատեսն անցկացնել Լոռվա մարզի Սպիտակ քաղաքում, ուր վերջին տարիներին, իսկապես վերելք է ապրում սամբոն:
Համաձայն կանոնակարգի մրցումները կանցկացվեն 52,57,62,68,74,82,90,100,+100 կգ քաշային կարգերում: Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կարժանան համապատասխան կարգի մեդալների, դիպլոմների ու դրամական պարգևների:
Հայաստանի չեմպիոններին կտրվի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորություն: