Նորություններ
Մեկնարկեցին 2016թ. Հայաստանի սամբոյի պատանեկան, երիտասարդական և կանանց առաջնությունները
2016թ. փետրվարի 27-ին ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի մարզապալատում / նախկին՝ «Միկա»/ մեկնարկեց Հայաստանի սամբոյի պատանեկան առաջնությունը՝ մասնակցությամբ Երևանի, Շիրակի, Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերի և ԼՂՀ ուժեղագույն մարզիկ-մարզուհիների:
Այսօր ուժերն են չափում պատանի մարզիկները: Եզրափակիչ գոտեմարտերի սկիզբն ու մրցանակաբաշխությունը՝ ժամը 16:00-ից:
Վաղը պայքարի մեջ կմտնեն երիտասարդներն ու կանայք: