Նորություններ
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ամփոփում է 2015թ. արդյունքները
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Մարզական միջացառումների օրացուցային պլանին համաձայն ավարտել է ազգային հավաքական թիմերի մասնակցությունը միջազգային առաջնություններում, բացառությամբ Եվրոպայի դեռահասների բաց առաջնության, որն անցկացվելու է ս. թ. դեկտեմբերի 4-8-ը Ստամբուլում:
Ամփոփելով ՀՀ հավաքական թիմերի Եվրոպայի, Աշխարհի և Աշխարհի Սուպեր Գավաթի առաջնությունների մասնակցության արդյունքները, ստացել ենք հետևյալ պատկերը՝
- ՀՀ պատանիների, աղջիկների, երիտասարդների, կանանց, տղամարդկանց հավաքականները միասին նվաճել են 21 մեդալ, որից 3 ոսկե, 7 արծաթե, 11 բրոնզե:
Ոսկե մեդալակիրներ են՝
- Կիրակոսյան Տիգրանը ՝ Եվրոպայի չեմպիոն,
- Դանիելյան Աշոտը՝ Աշխարհի Սուպեր Գավաթի հաղթող /գավաթակիր/,
- Պետրոսյան Էդիկը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան վերոնշյալ առաջնությունների մասնակցության արդյունքները գնահատվում է "միջին" համեմատ նախորդ տարիների հետ:
Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև "Բաքու-2015" խաղերում իրենց կարողություններից ցածր մասնակցեցություն ունեցան հավաքական թիմի առաջատարներ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ Աշոտ Դանիելյանը, Տիգրան Կիրակոսյանը, Մավրիկ Նասիբյանը, Վաչիկ Վարդանյանը և Սոսե Բալասանյանը:
Վերոնշյալ արդյունքները դեռ քննարկվելու են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի ընդլայնված նիստում' որոշելու համար Մրցաշրջան 2015-ի տասը լավագույն սամբիստներին:
Ներկայացնում ենք ՀՀ առաջատար մարզիկների ցուցակը 2015 թ. մարզական արդյունքներով, ինչպես նաև բալային աղյուսակը, որոնցավ որոշվել են զբաղեցրած տեղերը:
ՀՍՖ մամուլի ծառայություն