Նորություններ
Արդեն չորս մեդալ՝ սամբոյի Եվրոպայի առաջնությունից
Մայիսի 16-ից 18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնության մրցումային երկրորդ օրը 62 կգ քաշային կարգում հանդես եկող աբովյանցի Վահան Նիկոլայանը գրավեց երրորդ տեղն ու արժանացավ բրոնզե պարգևի՝ մեր հավաքականի մեդալները հասցնելով չորսի:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին բրոնզե մեդալ էր նվաճել զինծառայող Էդիկ Պետրոսյանը /90 կգ/, արծաթ՝ Մխիթար Մխիթարյանը /57 կգ, ք. Սպիտակ/, իսկ վանաձորցի Տիգրան Կարապետյանը եզրափակիչ գոտեմարտում 8:0 հաշվով հաղթելով ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին հռչակվել էր Հին աշխարհամասի չեմպիոն:
Այսպիսով, երկու օրվա արդյունքում Հայաստանի սամբոյի հավաքականի հաշվին գրանցվել է չորս մեդալ. 1 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ:
Մայիսի 18-ին մրցասպարեզ կմտնեն մեր սամբիստներից ևս երեքը, ընդ որում Վաչիկ Վարդանյանը և Աշոտ Դանիելյանը աշխարհի չեմպիոններ են: