Նորություններ
Սամբոյի ֆեդերացիայի 2013թ. նոյեմբերի 19-ի գործկոմի նիստը
2013թ. նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը, ուր ի շարս կազմակերպչական խնդիրների քննարկվեցին նաև Հայաստանի սամբոյի մեծահասակների հավաքականի՝ աշխարհի առաջնության մասնակցության և Լեռնային Ղարաբաղում սամբոյի զարգացման և հանրահռչակման գործը խթանելու նպատակով ֆեդերացիայի՝ արցախաբնակ փոխնախագահ ընտրելու հարցը.
Գործկոմը որոշեց.
ա/ 2013թ. աշխարհի առաջնությանը գործուղել մարզիկների՝ ըստ նախնական ցուցակի և հայտերի, ինչպես նաև՝ մրցավար Վովիկ Խոջայանին, մարզիչներ Էռնեստ Միրզոյանին, Արսեն Դավթյանին: Պատվիրակությունը կգլխավորի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
բ/ Լեռնային Ղարաբաղում սամբոյի զարգացման և հանրահռչակման գործը խթանելու նպատակով ֆեդերացիայի փոխնախագահի ընտրության համար առաջադրել Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Էմիլ Հովհաննիսյանի թեկնածությունը /ինչը հաստատվեց քվեարկությամբ/: