Եվրոպայի առաջնություն
2013թ. Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնություն
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում 2013թ. ապրիլի 11-ից 15-ը անցկացվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը, որին ի թիվս 22 պետությունների մասնակցում էր նաև Հայաստանը: Մեր 22 մարզիկից 11-ը հաջող անցկացրին իրենց մրցելույթները և հայրենիք բերեցին 3 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Ստորև ներկայացնում ենք մեր չեմպիոններին և մրցանակակիրներին: Երիտասարդներ Ջիվան Ղազարյան-48 կգ ՝ ոսկի Գրիգոր Մխիթարյան-52 կգ՝ ոսկի Մաքսիմ Մանուկյան-57 կգ՝ արծաթ Արթուր Հակոբյան-74 կգ՝ բրոնզ Ռոզա Խաչատրյան-52 կգ՝ բրոնզ Պատանիներ Էդիկ Պետրոսյան-87 կգ՝ ոսկի Ալբերտ Սարգսյան-+87 կգ՝ արծաթ Քնարիկ Ստամբուլցյան-40 կգ ՝ արծաթ Դավիթ Խաչատրյան-48 կգ՝ բրոնզ Կարեն Մինասյան-52 կգ ՝ բրոնզ Հարություն Առաքելյան-65 կգ՝ բրոնզ