1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կոլեկտիվները շնորհավորում են գալիք Ամանորի կապակցությամբ, մաղթում՝ առողջություն, հաջողություններ, հաղթանակներ...
Թող 2014 թվականը լինի իղձերի իրականցման, ազգային համախմբման, արդյունավետ աշխատանքի, արգասաբեր գործունեության, մարզական ձեռքբերումների տարի:
Թող նոր տարում մեր մարզիկների ջանքն ու աշխատասիրությունը պսակվի հաջողություններով և թող, ի պատիվ մեր հաղթանակների, միջազգային մրցասպարեզներում ծածանվի Եռագույնը, հնչի՝ հայոց օրհներգը:

2013թ. դեկտեմբերի 19-ից 22-ը Մոսկվայի Յարիգինի անվան մարզապալատում տեղի կունենա Սամբոյի աշխարհի գավաթի փուլ՝ աշխարհի վեցակի չեմպիոն Ասլամբեկ Ասլախանովի անվան ,,A,, դասի 12-րդ մրցաշարը, որին Հայաստանը կներկայացնեն մարզիկներ Տիգրան Կիրակոսյանը՝ 57կգ, Արեն Անտոնյանը՝ 62 կգ, Ռաֆիկ Մանուկյանը՝ 68 կգ, Էդիկ Պետրոսյանը՝ 90 կգ, Գայանե Խաչատրյանը՝ 60 կգ և մարզիչ Վովիկ Խոջայանը:
Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Ըստ կազմակերպիչների՝ մրցաշարին կմասնակցի շուրջ 100 մարզիկ՝ 16 երկրից:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը նշանակվել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի /FIAS/ բանակային հանձնաժողովի քարտուղարի պատասխանատու պաշտոնին՝ 2014-2017թթ ժամանակահատվածի համար:

Սամբոյի համաշխարհայի ֆեդերացիայի պաշտոնական կայքը` www.sambo-fias.org տեղադրել է Սամբոյի 2013թ. աշխարհի առաջնության տեսանյութերը: Աշոտ Դանիելյանի փառահեղ հաղթանակի տեսագրությունը կարող եք դիտել http://www.youtube.com/watch?v=2jJxSUmu6sk&feature=youtu.be հղումով

2013թ. նոյեմբերի 30-ին Երևանի «Աշխատանք» ընկերության մարզադահլիճում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանում սամբո մարզաձևի հիմնադիրներից' Վիկտոր Ալիխանյանի հուշամրցաշարը՝ մասնակցությամբ ՀՀ Շիրակի, Լոռիի, Կոտայքի, Արարատի մարզերի և Երևան քաղաքի և ԼՂՀ ավելի քան 200 պատանի մարզիկ-մարզուհիների:
Ստորև ներկայացնում ենք երկու տարիքային խմբերում անցկացվող մրցումների հաղթողներին:

Կարդալ ավելին >>>