1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Իսպանիայի Կասերես քաղաքում ընթացող Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության առաջին մրցումային օրը հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ:
Մեր պատանի մարզիկներից Միշա Նազարյանը 75 կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե, 60 կգ քաշային Էռնեստ Հայրապետյանը տանուլ տալով միայն եզրափակիչ գոտեմարտը՝ արծաթե մեդալի, իսկ երիտասարդների առաջնության 48 կգ քաշային կարգում մեր պետությունը ներկայացնող Լենդրուշ Զատիկյանը հանդես եկավ գերազանց, նվաճեց ոսկե մեդալ ու հռչակվեց Եվրոպայի առաջնության հաղթող:
Մեր մյուս մարզիկները ասպարեզ կմտնեն ապրիլի 12-ին ու 13-ին:

Իսպանիայի Կասերես քաղաքում մեկնարկեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը:
Այսօր' ապրիլի 11-ի առավոտյան կայացան նախնական գոտեմարտերը:
Մեր մարզիկներից Մինաս Մադոյանը և Միշա Նազարյանը կփայքարեն բրոնզե մեդալի համար, իսկ Լենդրուշ Զատիկյանը և Էռնեստ Հայրապետյանը մտել են եզրափակիչ և ապահովել՝ նվազագույնը, արծաթե մեդալ:

Եզրափակիչ գոտեմարտերը կկայան երեկոյան:

Հայաստանի սամբոյի առաջնություն

2014թ. մարտի 29-ից 30-ը Վանաձոր քաղաքի ,,Հայաստան,, մարզական միության մարզապալատում կայացավ սամբոյի Հայաստանի առաջնությունը՝ մասնակցությամբ ՀՀ և ԼՂՀ ուժեղագույն մարզիկների:
Ստորև ներկայացնում ենք 9 քաշային կարգերում հաղթողներին և մրցանակակիրներին, ովքեր արժանացան համապատասխան կարգի մեդալների, դիպլոմների, դրամական պարգևների:

Կարդալ ավելին >>>

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան 2014 թ. մարտի 29-ից 30-ը «Հայաստան» մարզական միության Վանաձորի մարզապալատում կանցկացնի սամբոյի Հայաստանի 2014թ. տղամարդկանց առաջնությունը՝ մասնակցությամբ Երևանի, Արցախի, Շիրակի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի և Լոռվա մարզերի ուժեղագույն սամբիստների:
Մարտի 29-ին նախատեսված են մասնակիցների ժամանումը, կշռեռքի գործընթացը, վիճակահանությունը, մրցավարական և մանդատային հանձնաժողովի նիստերը:
Գոտեմարտերի սկիզբը՝ մարտի 30-ին, ժամը 10-ին, առաջնության բացման հանդիսությունը՝ ժամը 12-ին, եզրափակիչ գոտեմարտերը՝ ժամը 17-ին:
Բոլոր հաղթողներին ու մրցանակակիրներին կտրվեն համապատասխան կարգի մեդալներ, դիպլոմներ ու դրամական պարգևներ:
Առաջնության արդյունքներով վերջնականապես կձևավորվի Հայաստանի սամբոյի տղամարդկանց հավաքականի կազմը, որը կմասնակցի մայիսի 15-ից 19-ը Ռումինիայում կայանալիք սամբոյի Եվրոպայի առաջնությանը:

 

Մարտի 8-ից 9-ը կայացան Հայաստանի սամբոյի կանանց և աղջիկների առաջնությունները՝ մասնակցությամբ Երևանի, Արցախի, Շիրակի, Արարատի, Տավուշի մարզերի լավագույն մարզուհիների: Գերազանց ելույթներով աչքի ընկան ինչպես Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ Ռոզա Խաչատրյանը, Երջանիկ Աբգարյանը, Սոսե Բալասանյանը, Քնարիկ Ստամբուլցյանը, այնպես էլ՝ նոր անուններ, ովքեր մոտ ապագայում կարող են պատվով ներկայացնել Հայաստանը միջազգային մրցասպարեզներում:
Ստորև ներկայացնում ենք առաջնությունների հաղթողներին.

Կարդալ ավելին >>>