1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Ապրիլի 15-ին, ժամը 14-ին «Զվարթնոց» օդակայանում վայրէջք կկատարի Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը, որով հայրենիք կժամանի Հայաստանի սամբոյի հավաքականը, որը ապրիլի 11-ից 14-ը Իսպանիայի Կասերես քաղաքում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը և նվաճեց 11 մեդալ, որից՝ 2 ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե: Մեր հավաքականների արդյունքները նաև թիմային հաշվարկում էին մրցանակային. և՛ երիտասարդների, և՛ պատանիների ընտրանիները զբաղեցրեցին երրորդ հորիզոնականները:
Միասին դիմավորենք մեր հերոսներին....

Իսպանիայի Կասերես քաղաքում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը:
Հայաստանի հավաքականը նվաճեց 11 մեդալ, որից՝ 2 ոսկի, 4 արծաթ և 5 բրոնզ:
Թիմային հաշվարկով էլ մերոնք ուժեղագույնների շարքում են. և՛ պատանիների, և՛ երիտասարդների հավաքականները գրավեցին երրորդ հորիզոնականներն ու արժանացան գավաթների:
Մեր պատվիրակությունը Հայաստան կվերադառնա ապրիլի 15-ին՝ բերելով 11 մեդալ և երկու գավաթ:

Իսպանիայի Կասերես քաղաքում ընթացող Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության մրցումային երրորդ օրը հայ սամբիստները թեև ոսկե մեդալ չնվաճեցին, սակայն մեդալների թիվն ավելացրին ևս երեքով:
Բրոնզե մեդալների արժանացան աղջիկների առաջնության 52 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոզա Խաչատրյանը և երիտասարդներից Գոռ Մայիլյանը, ով երրորդն էր 57 կգ քաշային կարգում, իսկ պատանիներից՝ 70 կգ քաշային Նարեկ Շատվերյանը ցավալի պարտություն կրեց միայն եզրափակչում և կանգնեց պատվո երկրորդ հարթակին:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա 11 մեդալով, որից՝ 2 ոսկի, 4 արծաթ և 5 բրոնզ:

Իսպանիայի Կասերես քաղաքում ընթացող Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության մրցումային երկրորդ օրը հայ սամբիստները նվաճեցին ևս հինգ մեդալ:
Պատանիների 65 կգ քաշային կարգում Ռոբերտ Գաբրիելյանը, երիտասարդների՝ 90 կգ քաշային Սեյրան Սահակյանը արժանացան բրոնզե մեդալի:
Պատանիներից Դավիթ Խաչատրյանը /52 կգ/ և Նաիրի Կարապետյանը /81 կգ/ կանգնեցին պատվո երկրորդ հարթակին որպես արծաթե մեդալակիրներ:

Իսկ երիտասարդական առաջնության 52 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ մեր ամենախոստումնալից մարզիկներից Գրիգոր Մխիթարյանը: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն այս անգամ էլ ուժեղ էր իր բոլոր մրցակիցներից և արժանիորեն գրավեց առաջինն տեղը: Ի պատիվ մեր չեմպիոնի Կասերեսի մարզապալատում այսօր նույնպես հնչեց հայոց օրհներգը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 11-ին, բրոնզե մեդալի էր արժանացել Միշա Նազարյանը /75 կգ/, արծաթե՝ Էռնեստ Հայրապետյանը /60 կգ/, ոսկե՝ երիտասարդների առաջնության 48 կգ քաշային կարգում հաղթած Լենդրուշ Զատիկյանը:
Այսպիսով, մեր մարզիկներն արդեն նվաճել են 2 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալ:

Հուսով ենք, վաղը՝ ապրիլի 13-ին նույնպես մեդալներ կլինեն:

Իսպանիայի Կասերես քաղաքում ընթացող Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության մրցումային երկրորդ օրը հայ սամբիստները կնվաճեն ևս հինգ մեդալ:
Երրորդ տեղերն են զբաղեցրել պատանիների 65 կգ քաշային կարգում Ռոբերտ Գաբրիելյանը, երիտասարդներից՝ 90 կգ քաշային Սեյրան Սահակյանը:
Մեր մարզիկներից երեքը հասել են եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալների համար:
Երիտասարդկան առաջնության 52 կգ քաշային կարգում Գրիգոր Մխիթարյանը գոտեմարտելու է Վրաստանը ներկայացնող Լերի Բեդինաձեն:
Վրացի է նաև Դավիթ Խաչատրյանի մրցակիցը՝ Իրակլի Կուպանաձեն. նրանք կպայքարեն պատանիների 52 կգ քաշային կարգի եզրափակչում:
Իսկ 81 կգ քաշայինների եզրափակչում Նաիրի Կարապետյանը կմրցի բուլղարացի Ալեքս Վասիլևի հետ:

Եզրափակիչ գոտեմարտերը կսկվեն Երևանի ժամանակով 19:30-ից: Գոտեմարտերին կարելի է հետևել http://noasports.tv/directo կայքով:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 11-ին, բրոնզե մեդալի էր արժանացել Միշա Նազարյանը /75 կգ/, արծաթե՝ Էռնեստ Հայրապետյանը /60 կգ/, իսկ երիտասարդների առաջնության 48 կգ քաշային կարգում մեր Լենդրուշ Զատիկյանը հաղթելով բոլոր գոտեմարտերը, նվաճել էր ոսկե մեդալ ու հռչակվել Եվրոպայի առաջնության հաղթող: