Նորություններ
Օլիմպիական նախաքայլեր
Քանի որ 2018թ. նոյեմբերի 30-ից սամբո մարզաձևը Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ժամանակավորապես ճանաչվել է օլիմպիական մարզաձև, որը ենթադրում է առաջիկա երեք տարիների ընթացքում օլիմպիական կանոնների և օրենքների պահպանում՝ վերջնականապես ճանաչվելու և օլիմպիական խաղերի ցանկում ընդգրկվելու համար, ինչպես Սամբոյի միջազգային ֆեդերացիայի անդամ երկրները, այնպես էլ Հայաստանը քայլեր է ձեռնարկում պայմանական փորձաշրջանը պատվով անցնելու և պահանջվող չափանիշները բավարարելու համար:
Այդ առիթով Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջատար մարզիկների, մարզիչների, մրցավարների, թիմերի ներկայացուցիչների համար 2019թ. փետրվարի 9-ին, ժամը 12.00-ին «Անի պլազայի»«Նաիրի» դահլիճում կազմակերպում է սեմինար պարապմունք՝ «Սամբոյի միջազգային մրցավարական կանոնակարգ», «Մարզական միջոցառումների մասնակիցների պարտականություններն ու իրավունքները», «Արգելված հնարքներ և գործողություններ» թեմաներով: