Նորություններ
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջատար մարզիկների, մարզիչների, մրցավարների, թիմերի ներկայացուցիչների համար 2019թ. փետրվարի 9-ին, ժամը 12.00-ին «Անի պլազայի» «Նաիրի» դահլիճում կազմակերպում է սեմինար պարապմունք՝ «Սամբոյի միջազգային մրցավարական կանոնակարգ»,
Սամբոյի մրցումներում չի թույլատրվում
1.Գցել հակառակորդին գլխի վրա:
2. Գցել հակառակորդին ,, ցավեցնող հնարք,, բռնվածքներով:
3. Գցել հակառակորդին ամբողջ մարմնով ընկնելով վրան:
4. Կատարել խեղդող հնարք,սեղմել հակառակորդի քիթը կամ բերանը:
5. Կատարել հարվածներ, կծել, քերծել:
6. Կատարել որևէ հնարք ողնաշարի վրա,ոլորել պարանոցը,ոտքերով և ձեռքերով հակառակորդի գլուխը սեղմել գորգին:
7. Հենվել ձեռքերով,ոտքերով կամ գլխով հակառակորդի դեմքին սեղմելով նրան գորգին ։
8.Հենվել արմունկով կամ ծնկով հակառակորդի մարմնի որև է մասին:
9. Կատարել բռնվածք ոտքերի կամ ձեռքերի մատերից:
10.Չի կարելի կատարել ցավեցնող հնարք դաստակի վրա և ձեռքը ոլորել մեջքի հետև:
11. Կատարել ծնկի բնական ծալվածքին հակառակ շարժում՝ հակառակ ուղղությամբ:
12.Ոտքի կրունկի ցավեցնող հնարքի կատարման ժամանակ թաթը պտտացնել որևէ ուղղությամբ:
13.Կատարել ցավեցնող հնարք արագ պոկումով:
14. Եթե մրցավարը չի նկատում արգելված հնարքը,ապա տուժող մարզիկը իրավունք ունի բարձրաձայն արձագանքել/ձայնով կամ ժեստով/ հրավիրելով մրցավարների ուշադրությունը `ընդ որում եթե պարզվում է սուտ կամ սխալ արձագանք, մարզիկը պատժվում է ՝ ինչպես արգելված հնարք բալային համակարգով:
15. Արգելված են համարվում նաև հետևյալ գործողությունները՝ բռնվածք կիսավարտիկից,սամբոյի համազգեստի/կուրտկայի/ ներքնամասից /,գոտուց ներքև/,գոտիկի վերջամասից,կուրտկայի թևերի ներքնամասից և բռնվածք գորգից:
16. Արգելված են համարվում կանխամտածված սպորտային հագուստի խախտումը/ միտումնավոր գոտիկի քանդում, սամբովկայի կապիչների քանդում, և սամբոյի մարզահագուստի միտումնավոր հանում/: