Նորություններ
Սեմինար պարապմունք
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջատար մարզիկների, մարզիչների, մրցավարների, թիմերի ներկայացուցիչների համար 2019թ. փետրվարի 9-ին, ժամը 12.00-ին «Անի պլազայի» «Նաիրի» դահլիճում կազմակերպում է սեմինար պարապմունք՝ «Սամբոյի միջազգային մրցավարական կանոնակարգ», «Մարզական միջոցառումների մասնակիցների պարտականություններն ու իրավունքները», «Արգելված հնարքներ և գործողություններ» թեմաներով:
ՀՀ առաջիկա առաջնություններին մրցավարական և ներկայացուցչական կազմում ընդգրկվել ցանկացողների համար, սեմինար պարապմունքին մասնակցությունը պարտադիր է:
Չներկայանալու դեպքում՝ անհրաժեշտ է Հայաստանի սամբոյի ֆեդերացիա ներկայացնել գրավոր հիմնավորում: