Նորություններ
Մեր մեդալների թիվը սամբոյի Եվրոպայի առաջնությունում 14-ն է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք մրցումների առաջին և երկրորդ օրերին մերոնք նվաճել էին 12 մեդալ, որից երկուսը ոսկե, երեքն արծաթ, յոթը՝ բրոնզե: Մեր մարզիկների համար պակաս բարեհաջող չէր նաև երրորդ օրը, երբ պատվո երրորդ հարթակին կանգնեց երիտասարդական առաջնության 57 կգ քաշային Էրիկ Հարությունյանը, երկրորդին՝ 74 կգ քաշային Սամվել Խաչատրյանը: Շնորհիվ մեր մարզիկների ձեռքբերումների Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ, երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը: Ստորև ներկայացնում ենք մեր բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին. Պատանիներ Գասպար Հայրապետյան՝ 52 կգ-բրոնզ Նարեկ Դալլաքյան՝ 60կգ-արծաթ Սերգեյ Պողոսյան՝ 65 կգ-բրոնզ Բորիս Շատվերյան՝ 75 կգ-ոսկի Կարեն Հովհաննիսյան՝ 81 կգ-արծաթ Անի Տեր-Հարությունյան՝ 44 կգ-բրոնզ Վարսիկ Գրիգորյան՝ 52 կգ-բրոնզ Երիտասարդներ Ֆելիքս Դանիելյան՝ 48 կգ-բրոնզ Արթուր Մանուկյան՝ 52 կգ-բրոնզ Էրիկ Հարությունյան՝ 57 կգ-բրոնզ Սամվել Խաչատրյան՝ 74 կգ-արծաթ Վահագն Չալյան՝ 82 կգ-բրոնզ Գրիգոր Սահակյան՝ 90կգ-ոսկի Աննա Մկրտչյան՝ +80կգ-արծաթ Մեր պատվիրակությունը հայրենիք կվերադառնա ապրիլի 22-ին ժամը 23:50` Կիև-Երևան չվերթով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/04/21/880311/
© 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից