Նորություններ
Առավոտ օրաթերթ
Ուրախությամբ նշենք, որ հեղինակավոր այս մրցաշարում գերազանց հանդես եկան Հայաստանը ներկայացնող սամբիստները: Այսպես մրցումների առաջին օրը մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում պատվո վերին հարթակում կանգնեց ոսկե մեդալի արժանացած Տիգրան Կիրակոսյանը, իսկ 82 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ նվաճեց Դավիթ Գրիգորյանը: Ոչ պակաս արդյունավետ էր մեզ համար հաջորդ օրը. այս անգամ գերազանց ելույթներ ունեցան Մարտական սամբոյի մեր ներկայացուցիչները. Ջոն Բալայանը /52 կգ/ արժանացավ բրոնզե մեդալի, Մավրիկ Նասիբյանը /74կգ/ արծաթե, իսկ Սամվել Բադալյանը ճանաչվելով լավագույնը 62կգ քաշային կարգում նվաճեց ոսկե մեդալ: Ի դեպ, այս արդյունքով Հայաստանի մարտական սամբոյի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երրորդ տեղը, ինչը բավականին բարձր նվաճում է: Հավելենք, որ մեր հինգ մեդալակիրներն էլ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են: Հիշեցնենք, որ փետրվարին անցկացված A դասի մեկ այլ մրցաշարում՝ Բելառուսի բաց առաջնությանը, ոսկե մեդալ էր նվաճել 57 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը: Ապրիլին և մայիսին տեղի կունենան Եվրոպայի առաջնությունները՝ նախ պատանիների ու երիտասարդների մասնակցությամբ, ապա՝ մեծահասակների: Վստահ ենք, որ մեր մարզիկները կշարունակեն վստահ ելույթները՝ պահելով թե հայկական սամբոյի, թե Հայաստանի պատիվը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/03/27/870722/
© 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից