Հայաստանի առաջնություններ
2014թ.Հայաստանի սամբոյի պատանեկան և երիտասարդական առաջնություն
2014թ. մարտի 1-ից 3-ը Երևանի «Աշխատանք» մարզապալատում կայացան Հայաստանի սամբոյի պատանեկան և երիտասարդական առաջնությունները, որին մասնակցեց ավելի քան 200 մարզիկ Գյումրիից, Վանաձորից, Սպիտակից, Իջևանից, Տավուշի մարզի Սևքար գյուղից, Աբովյանից, Հրազդանից, Նոր Հաճընից, Բյուրեղավանից, Եղվարդից, Արմավիրից, Արտաշատից, Ստեփանակերտից, «Հայաստան» մարզական միությունից, Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջից, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցից, Բանակի կենտրոնական մարզական ակումբից:
Ուրախալի է, որ սամբոյի աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է և ավանդաբար ուժեղ համարվող մարզօջախների /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան, Գյումրիի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի մարզադպրոցներ և այլն/ սաների հետ հավասար, մրցանակային տեղերի համար պայքարեցին նաև այլ մարզական կառույցների ներկայացուցիչները, որոնցից արժե առանձնացնել, օրինակ՝ Սևքար գյուղի թիմին, ովքեր առաջնությանը մասնակցեցին 14 մարզիկով և արժանացան երեք մեդալի:
Գովելի է նաև, որ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների /Գոռ Մայիլյան, Գրիգոր Մխիթարյան, Ջիվան Ղազարյան, Էդիկ Պետրոսյան և այլք/ կողքին իրենց հմտությամբ առանձնացան նաև նոր անուններ, ովքեր կարող են մոտ ապագայում բարձր պահել հայկական սամբոյի պատիվը միջազգային մրցասպարեզներում:
Ի դեպ, առաջնությունների արդյունքներով Հայաստանի սամբոյի ֆեդրացիան կձևավորի Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները, որոնք կմասնակցեն ապրիլի 10-ից 14-ը Իսպանիայի Կասերաս քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Հաղթողները և մրցանակակիրներն արժանացան մեդալների, դիպլոմների և դրամական խրախուսանքի:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի սամբոյի 2014թ. պատանեկան և երիտասարդական առաջնության հաղթողներին.
Պատանիներ
Գոռ Մխիթարյան-Գյումրի -48 կգ
Դավիթ Խաչատրյան-Նոր Հաճըն-52 կգ
Արթուր Վարդումյան-Վանաձոր-56 կգ
Էռնեստ Հայրապետյան-Ստեփանակերտ-60 կգ
Ռոբերտ Գաբրիելյան-Աբովյան-65 կգ
Նարեկ Շատվերյան-Աբովյան-70 կգ
Միշա Նազարյան-Գյումրի-75 կգ
Նաիրի Կարապետյան-Արմավիր-81 կգ
Դավիթ Ղազարյան-Երևան-87 կգ
Ժորա Լագջյան -Երևան-+87 կգ
Երիտասարդներ
Լենդրուշ Զատիկյան-Գյումրի-48 կգ
Գրիգոր Մխիթարյան-ԲԿՄԱ-52 կգ
Գոռ Մայիլյան-Գյումրի-57 կգ
Հովհաննես Ալեքսանյան-ԲԿՄԱ-62 կգ
Սերգեյ Կարապետյան-Ստեփանակերտ-68 կգ
Աշոտ Վահանյան-Եղվարդ-74 կգ
Մինաս Մադոյան-Երևան-82 կգ
Սեյրան Սահակյան-ԲԿՄԱ-90 կգ
Ալբերտ Սարգսյան-ԲԿՄԱ-100 կգ
Գարեգին Կիրակոսյան-Աբովյան-+100 կգ
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
հեռ՝ +37410558680
www.sambo.am