Հայաստանի առաջնություններ
2011թ. Հայաստանի երիտասարդական առաջնություն
Հայաստանի 2011 թվականի երիտասարդ չեմպիոնները
Ինչպես հաղորդել էինք նախօրոք, մարտի 11-ից 13-ը Գյումրիի «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության մարզապալատում անց են կացվում Սամբոյի Հայաստանի առաջնություններ' պատանիների և երիտասարդների միջև:
Ստորև ներկայացնում ենք 1991-1992թթ ծնված Հայաստանի 2011 թվականի երիտասարդ չեմպիոններին.
48 կգ քաշային կարգ-Վարդան Հովհաննիսյան-Գյումրիի համալիր մարզադպրոց;
52 կգ ք/կ-Արա Մելքոնյան-Գյումրիի օլիմպիական քոլեջ;
57 կգ ք/կ-Սերյոժա Ալեքսանյան-Գյումրիի «Հայաստան» մարզական միություն;
62 կգ ք/կ- Կարեն Տոնոյան-ԲԿՄԱ;
68 կգ ք/կ-Վահագն Գևորգյան- Երևանի Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Եղվարդի մասնաճյուղ;
74 կգ ք/կ-Հակոբ Մարգարյան- ԲԿՄԱ;
82 կգ ք/կ-Մհեր Կարապետյան-Երևանի Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Աբովյանի մասնաճյուղ;;
90 կգ ք/կ-Արթուր Բունիաթյան- Սպիտակի մարզադպրոց;
100 կգ ք/կ-Գևորգ Ղանդիլյան-Երևանի Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց;
+100 կգ ք/կ-Տիգրան Խաչատրյան- Գյումրիի համալիր մարզադպրոց: