Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայ սամբիստները հինգ մեդալ են նվաճել Բուլղարիայի աշխարհի առաջնությունում
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ մարզիկները չորս բրոնզե և մեկ արծաթե մեդալ են նվաճել 2016 թվականի սամբոյի աշխարհի առաջնությունում, որն ավարտվեց Սոֆիայում։
Ինչպես հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, «արծաթը» նվաճել է հայ սամբիստ Վաչիկ Վարդանյանը (68 կգ քաշային կարգ), իսկ բրոնզե մեդալները ստացել են` Ասյա Լազարյանը (48 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Դավիթ Գրիգորյանը (82 կգ)։