Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արթուր Մանուկյանը՝ սամբոյի աշխարհի պատանիների փոխչեմպիոն
Ռումինիայի Պլոեշտի քաղաքում մեկնարկած սամբոյի 2016թ. աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնության մրցումային առաջին օրը հայ մարզիկներից Արթուր Մանուկյանը Հայաստանի համար նվաճեց առաջին մեդալը:
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, 48 կգ քաշային կարգում հանդես եկող մեր պատանի մարզիկը գերազանց անցկացնելով նախնական գոտեմարտերը՝ եզրափակչում հանդիպել է Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Երյոմինի հետ, ու թեև հաղթում էր գոտեմարտի առաջին հատվածում, վերջում կորցրեց զգոնությունը և արդյունքում պարտվեց: Արթուրն արժանացավ աշխարհի առաջնության արծաթե մեդալի: