Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սամբիստների ողջույնը ըմբշամարտիկներին
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան՝ ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի 100 ամյակին նվիրված սամբոյի պատանեկան միջազգային 4-րդ հուշամրցաշարի մասնակիցների, հյուրերի, կազմկոմիտեի անունից ողջունում է Վանաձորում մեկնարկած՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան ընմբշամարտի ավանդական միջազգային մրցաշարի մասնակիցներին,
մաղթում հետաքրքիր, լարված, դիտարժան ու ազնիվ մրցակցություն: Հաճելի է, որ օգոստոսի 3-ին և 4-ին Երևանն ու Վանաձորը ապրելու են նաև մարզական շնչով, պատվաբեր է, որ հայկական սպորտը կարողանում է միջազգային մրցաշարերի միջոցով ճանաչել տալ մեր պետությունն ու ժողովրդին: Մարզական ողջույններով՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիա