Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյի մրցանակների խաղարկության 21-րդ միջազգային՝ «Բելոռուսի բաց առաջնություն»
Փետրվարի 10-ից 11-ը Մինսկում անցկացվեց Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյի մրցանակների խաղարկության 21-րդ միջազգային՝ «Բելոռուսի բաց առաջնությունը», որն այս տարվա առաջին A դասի վարկանիշային մրցաշարն էր սամբիստների համար:
Մեր մարզիկներից Գրիգոր Մխիթարյանը գերազանց անցկացրեց բոլոր 5 գոտեմարտերը և հռչակվեց առաջնության չեմպիոն:
Գրիգոր Մխիթարյան 57կգ 1-ին տեղ Գյումրի