Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշար 14-15 հունիսի 2014 թ.
2014 թ հունիսի 14-ից 15-ը Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը «Աշխատանք» մարզադահլիճում անցկացրեցին Հայաստանից՝ ըմբշամարտի ձևերից առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 19-րդ ավանդական հուշամրցաշարը՝ մասնակցությամբ Երևանի, Շիրակի, Լոռվա, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերի, Արցախի և Բանակի կենտրոնական մարզական ակումբի ուժեղագույն սամբիստների:
Տասը քաշային կարգերում հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին համապատասխան կարգի հավաստագրերով և մեդալներով, իսկ 62 կգ քաշային կարգում /որում ժամանակին հանդես է եկել լեգենդար մարզիկը/ հաղթողն արժանացավ նաև հատուկ գավաթի և դրամական պարգևի:
Ստորև ներկայացնում ենք մրցաշարի հաղթողներին և մրցանակակիրներին.
48 կգ քաշային կարգ
1. Արման Նիազյան /Տավուշի մարզ, գ. Սևքար/
2. Տիգրան Մկոյան /Գյումրի/
3. Պողոս Բադալյան /Աբովյան/
3. Արմեն Ռազգոյան /Աբովյան/
52 կգ ք/կ
1. Հարություն Սարգսյան /Աբովյան/
2. Միշա Բաղինյան /Տավուշի մարզ, գ. Սևքար/
3. Էդիկ Ամիրյան /Գյումրի/
3. Գրիշա Ադամյան /Գյումրի/
57 կգ ք/կ
1. Տիգրան Կիրակոսյան /Վանաձոր/
2. Աղասի Նազունց /Երևան/
3. Դավիթ Սարգսյան /Տավուշի մարզ, գ. Սևքար/
3. Մխիթար Մխիթարյան /Սպիտակ/
62 կգ ք/կ
1. Արեն Անտոնյան /ԲԿՄԱ/
2. Կոլյա Կարապետյան /Երևան/
3. Արտյոմ Ավետիսյան /Գյումրի/
3. Կարեն Մինասյան /ԲԿՄԱ/
68 կգ ք/կ
1.Գոռ Մայիլյան /Գյումրի/
2. Ջանիկ Ավետիսյան /Գյումրի/
3. Վահան Նիկոլայան /Աբովյան/
3. Վահագն Գևորգյան /ԲԿՄԱ/
74 կգ ք/կ
1. Ռաֆիկ Մանուկյան /Սպիտակ/
2. Անդրանիկ Նաղդալյան /Աբովյան/
3. Վաչիկ Մարկոսյան /Երևան/
3. Նարեկ Շատվերյան /Աբովյան/
82 կգ ք/կ
1. Մհեր Կարապետյան /ԲԿՄԱ/
2. Մարատ Գրիգորյան /Արցախ/
3. Արմեն Ադամյան /Արցախ/
4. Գևորգ Մովսիսյան /Երևան/
90 կգ ք/կ
1. Էդիկ Պետրոսյան /Սպիտակ/
2.Դավիթ Գրիգորյան /Արցախ/
3. Ֆելիքս Ավագյան /Արտաշատ/
3. Խաչատուր Թամարյան /Երևան/
100 կգ ք/կ
1. Էդուարդ Հակոբյան /Երևան/
2. Սահակ Պետրոսյան /Երևան/
3. Տարոն Մելքոնյան /ԲԿՄԱ/
3. Ռոմեն Ավինյան /Երևան/
+100 կգ ք/կ
1. Էդուարդ Դավթյան /Արտաշատ/
2. Արտակ Նիկողոսյան /Երևան/
Տեղեկանք
Գառնիկ Հովհաննիսյանը սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Մադրիդում' 1981թվականին: Փաստենք, որ մինչ այդ մեր մարզիկները ըմբշամարտի ձևերից և ոչ մեկում նման բարձր հաջողության չէին հասել:
1983-95 թթ Գ. Հովհաննիսյանն աշխատել է Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում որպես սամբոյի բաժանմումքի ավագ մարզիչ: Արցախյան շարժման տարիներին'1989-1994թթ., մի շարք անվանի մարզիկների հետ ապահովել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջաններին մասնակցող ՀԽՍՀ և ԼՂԻՄ պատգամավորների անվտանգությունը Մոսկվայում, ուղեկցել' հասարակական-քաղաքական գործիչների, իրականացրել' հատուկ նշանակության բեռների տեղափոխում:
Անվանի մարզիկը պատահարի զոհ է դարձել 1995-ին: Հաջորդ տարվանից Հայաստանի սամբոյի ֆեդերացիան անցկացնում է Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարը: