Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշար /2010թ/
2010թ. հունիսի 12-ին ՀՀ հավաքական թիմերի կենտրոն' "Կիլիկիա" մարզական ավանում տեղի ունեցավ Սամբո ըմբշամարտի հայաստանցի առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարը, որը կազմակերպել էին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը: Ստորև ներկայացնում ենք մրցաշարի հաղթողներին.
52 կգ քաշային կարգ-Տիգրան Կիրակոսյան /ԲԿՄԱ/
57 կգ ք/կ-Վահան Վարդանյան /Գյումրիի համալիր մարզադպրոց/
62 կգ ք/կ-Շահեն Օհանյան /Վանաձորի "Գագիկ Ղազարյան" մարզական ակումբ
68 կգ ք/կ-Արտավազդ Մինասյան /Գյումրիի համալիր մարզադպրոց/
74 կգ ք/կ-Աշոտ Դանիելյան /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ/
82 կգ ք/կ-Մավրիկ Նասիբյան /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ/
Բոլոր մրցանակակիրները պարգևատրվել են մեդալներով և դիպլոմներով, հաղթողները' նաև գավաթներով: Թիմային հաշվարկով առաջին տեղն է գրավել Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը, լավագույն տեխնիկայի համար հատուկ մրցանակի արժանացել' 68 կգ քաշային կարգում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ հուշամրցաշարը ավանդական է և այս տարի անց էր կացվում արդեն 15-րդ անգամ: Հավելենք, որ մրցաշարի բարձր մակարդակով անցկացումը հնարավոր դարձավ նաև սպորտի վարպետ, կազմկոմիտեի պատվավոր նախագահ Արմեն Իսրայելյանի և "Կիլիկիա" մարզավանի տնօրեն Յուրա Բեգլարյանի անշահախնդիր աջակցության շնորհիվ: