Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2013թ-Պուտինի գավաթ
2013թ. հունիսի 6-ից 8-ը Մոսկվայում տեղի ունեցավ «ՌԴ նախագահ Վ. Պուտինի գավաթ»՝ սամբոյի միջազգային մրցաշարը, որին մասնակցեց նաև Հայաստանի սամբոյի տղամարդկանց հավաքականը և Ուկրաինայի հավաքականի հետ գրավեց պատվավոր երրորդ հորիզոնականը. երկրորդում բելոռուսներն էին, առաջինում՝ ռուսները: -Մեր մարզիկների մրցելույթներն, ընդհանուր առմամբ գնահատում եմ լավ, նշում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը և ավելացնում,-այս հեղինակավոր մրցաշարին մենք մասնակցում էինք երկրորդ անգամ: Անցած տարի 5-րդ տեղում էինք, այս տարի՝ 3-րդ: Եվ սա այն դեպքում, երբ մեր թիմի կազմում, վնասվածքների պատճառով, ընդգրկված չէին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ Աշոտ Դանիելյանն ու Վաչիկ Վարդանյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի սամբոյի հավաքականների մարզիկներն այս տարվա Եվրոպայի առաջնություններում նվաճել են 15 մեդալ, որից 3-ը ոսկե, 5-ը՝ արծաթե, 7-ը՝ բրոնզե: Եվս մեկ արծաթե ու երկու բրոնզե մեդալի էլ հայ սամբիստներն արժանացել են աշխարհի գավաթի փուլերում: 2013թ. աշխարհի առաջնությունները տեղի կունենան աշնանը, իսկ մինչ այդ, հուլիսի 13-ից 16-ը, մեր ուսանող մարզիկներից 4-ը կմասնակցեն Կազան քաղաքում անցկացվելիք 27-րդ ամառային Ունիվերսիադային, ուր առաջին անգամ ընդգրկվել է նաև սամբո մարզաձևը: