Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2014թ. սամբոյի պատանիների, երիտասարդների, աղջիկների աշխարհի առաջնություն
Հոկտեմբերի 8-ից 12-ը Սեուլում անցկացվող սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունում հայ սամբիստները հաջող ելույթներ ունեցան և նվաճեցին հինգ մեդալ:
Դիանա Հովհաննիսյանը /48կգ/, Գրիգոր Սահակյանը /87կգ/, Լենդրուշ Զատիկյանը /48կգ/ կանգնեցին պատվո երրորդ հարթակին և արժանացան բրոնզե պարգևների, Սեյրան Սահակյանը /90կգ/՝ պարտվելով միայն եզրափակիչ գոտեմարտում, նվաճեց արծաթե մեդալ, իսկ Գրիգոր Մխիթարյանը մինչև 52 կգ քաշայինների պայքարում գերազանց անցկացնելով բոլոր մրցելույթները հռչակվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն: