Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2013թ. Սամբոյի աշխարհի պատանիների, երիտասարդների, աղջիկների առաջնություն
2013թ հոկտեմբերի 10-ից 14-ը՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցավ Սամբոյի աշխարհի առաջնությունը՝ պատանիների, աղջիկների և երիտասարդների միջև, որին մասնակցում էին ներկայացուցիչներ 27 երկրից:
Այս տարվա գլխավոր ստուգատեսում հայ սամբիստները նվաճեցին 4 բրոնզե մեդալ:
Պատվո հարթակի երրորդ հորիզոնականին կանգնեցին մեր աղջիկներից Երջանիկ Կարապետյանը՝ 48կգ /Երևան/, Ռոզա Խաչատրյանը՝ 52 կգ /Երևան/, պատանիներից՝ Էդիկ Պետրոսյանը՝ 87կգ /Սպիտակ/, երիտասարդներից՝ Գրիգոր Մխիթարյանը՝ 52կգ /ԲԿՄԱ/: