Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2010թ Եվրոպայի առաջնություն /պատանիներ, աղջիկներ, երիտասարդներ
Հունաստանի Սալոնիկ քաղաքում 2010թ ապրիլի 13-ից 19-ը կայացավ Սամբոյի պատանիների, աղջիկների,երիտասարդների Եվրոպայի առաջնությունը:
Ներկայացնում ենք մեր բոլոր մեդալակիրներին.
Առաջին տեղ'
Տիգրան Կիրակոսյան /52կգ/;
երկրորդ տեղ'
Մհեր Կարապետյան /75կգ/
երրորդ տեղ'
Ալեքսանդր Բալայան /56կգ/
Արեն Անտոնյան /57կգ/
Արմեն Ադամյան /68կգ/
Դավիթ Գրիգորյան /82կգ/
Արտուշ Մկրտչյան /+100կգ/