Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2011թ. եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնություն
2011թ. ապրիլի 14-ից 18-ը Պրահայում տեղի ունեցավ սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների եվրոպայի առաջնությունը:
Ստորև ներկայացնում ենք մեր մարզիկների արդյունքները.
Պատանիներ
Մխիթարյան Գրիգոր 48 կգ' 3-րդ տեղ
Պետոյան Ռազմիկ 52 կգ' 2-րդ տեղ
Ալեքսանյան Հովհաննես 56 կգ '2-րդ տեղ
Սահակյան Արթուր 60 կգ' 5-րդ տեղ
Մանուկյան Ռաֆիկ 65 կգ' 3-րդ տեղ
Հարությունյան Ռաֆիկ 70 կգ' 5-րդ տեղ
Սերոբյան Հովհաննես 75 կգ' 7-րդ տեղ
Հակոբյան Մարտիրոս 81 կգ' 5-րդ տեղ
Մարգարյան Գոռ +87 կգ' 7-րդ տեղ
Բագիրյան Էմմա 48 կգ' 5-րդ տեղ
Խաչատրյան Ռոզա 52 կգ' 3-րդ տեղ
Երիտասարդներ
Հովհաննիսյան Վարդան 48 կգ' 6-րդ տեղ
Մելքոնյան Արա 52 կգ' 5-րդ տեղ
Ալեքսանյան Սերյոժա 57 կգ' 3-րդ տեղ
Կարապետյան Էդգար 62 կգ' 8-րդ տեղ
Գևորգյան Վահագն 68 կգ' 7-րդ տեղ
Մարգարյան Հակոբ 74 կգ' 9-րդ տեղ
Կարապետյան Մհեր 82 կգ' 3-րդ տեղ