Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2012թ. Եվրոպայի պատանիների, ազջիկների, երիտասարդների առաջնություն
2012թ.ապրիլի 5-ից 9-ը Բուխարեստում կայացավ Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների երիտասարդների առաջնությունը: Հայ մարզիկները առաջնությունից վերադարձան մեկ ոսկի, երկու արծաթե, ութ բրոնզե մեդալով, իսկ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով 21 պետությունների շարքում գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնականը: Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին. Պատանիներ՝ Մալյան Գոռ-56 կգ ք/կ՝ 1-ին տեղ Ղազարյան Ջիվան-48 կգ՝ 2-րդ տեղ Մխիթարյան Գրիգոր-52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ Ալեքսանյան Հովհաննես-60 կգ ք/կ՝ 3-րդ տեղ Պետրոսյան Էդիկ-81 կգ ք/կ՝ 3-րդ տեղ Աղջիկներ Խաչատրյան Ռոզա -52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ Երիտասարդներ Մանուկյան Մաքսիմ- 52 կգ ք/կ՝ 2-րդ տեղ Զատիկյան Լենդրուշ-48 կգ ք/կ՝ 3-րդ տեղ Մանուկյան Ռաֆիկ-68 կգ ք/կ՝ 3-րդ տեղ Գառնիկյան Սուրիկ-74 կգ ք/կ՝ 3-րդ տեղ Կարապետյան Մհեր-82 կգ ք/կ՝ 3-րդ տեղ