Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2012 թ. Սամբոյի Եվրոպայի առաջնություն
Մայիսի 17-ից 20-ը Մոսկվայում տեղի ունեցավ 2012թ. Եվրոպայի սամբոյի տղամարդկանց և կանանց առաջնությունը: Մեր մարզիկներից 9 արժանացան մեդալների: Կիրակոսյան Տիգրան 52 կգ քաշային կարգ /բրոնզ/ Վարդանյան Վահան 57 կգ ք/կ /բրոնզ/ Դանիելյան Աշոտ 82 կգ ք/կ /բրոնզ/ Բալասանյան Սոսե 52 կգ ք/կ /բրոնզ/ Խաչատրյան Գայանե 60 կգ ք/կ /բրոնզ/ Մխիթարյան Մխիթար 52 կգ ք/կ / արծաթ/- մարտական Միրաբյան Հարություն 57 կգ ք/կ /բրոնզ/- մարտական Վարդանյան Վաչիկ 68 կգ ք/կ /բրոնզ/- մարտական Նասիբյան Մավրիկ 82 կգ ք/կ /բրոնզ/-մարտական