Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրոպայի սամբոյի 2012թ. մեծահասակների առաջնություն
Ստորև ներկայացնում ենք ս/թ մայիսի 17-21 ք. Մոսկվայում կայացած սամբոյիԵվրոպայի մեծահասակների առաջնության մրցանակակիրներին՝
Մխիթար Մխիթարյան - 52 կգ - 2-րդ տեղ (մարտական սամբո)
Սոսե Բալասանյան - 52 կգ - 3-րդ տեղ
Գայանե Խաչատրյան - 60 կգ - 3-րդ տեղ
Տիգրան Կիրակոսյան - 52 կգ - 3-րդ տեղ
Վահան Վարդանյան - 57 կգ - 3-րդ տեղ
Միրաբյան Հարություն - 57 կգ - 3-րդ տեղ (մարտական սամբո)
Վաչիկ Վարդանյան - 68 կգ - 3-րդ տեղ (մարտական սամբո)
Մավրիկ Նասիբյան - 82 կգ - 3-րդ տեղ (մարտական սամբո)
Աշոտ Դանիելյան - 82 կգ - 3-րդ տեղ