Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2019թ․ ԵՎՐՈՊԱՅԻ ՍԱՄԲՈՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ/ԿԱԴԵՏՆԵՐ/
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց Սամբոյի 2019թ. Եվրոպայի կադետների առաջնությունը, որին մասնակցեց 19 երկրի 173 մարզիկ-մարզուհի:
Մրցումների առաջին օրը՝ դեկտեմբերի 7-ին, 42 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ալավերդյանն արժանացավ բրոնզե մեդալի: Դեկտեմբերի 8-ին մրցագորգ մտած մարզիկներից հաջող ելույթներ ունեցավ 55 կգ քաշային Աշիկ Անդրեյանը, ով պարտվեց միայն եզրափակիչ գոտեմարտում և նվաճելով արծաթե մեդալ կանգնեց պատվո երկրորդ հարթակին:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջնությանը գործուղել էր 9 մարզիկ: