Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2018թ. սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնություն
17-21 մայիսի, Հունաստան, ք.Աթենք
Մարզական սամբո
Տիգրան Կիրակոսյան- 52կգ ոսկի Վանաձոր, ՍՁՕՄՊՄԴ
Արսեն Ղազարյան - 74 կհ բրոնզ Վանաձոր
Մարտական սամբո
Գրիգոր Մխիթարյան- 52 կգ բրոնզ Գյումրի
Մխիթար Մխիթարյան- 57 կգ բրոնզ Սպիտակ
Վաչիկ Վարդանյան - 68 կգ բրոնզ Եղվարդ, ՍՁՕՄՊՄԴ
Դավիթ Պետրոսյան- 82 կգ բրոնզ Արցախ, ՍՁՕՄՊՄԴ