Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2017 թ. ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
Բելառուս, ք, Մինսկ
18-22 մայիսի
ՄԱՐԶԱԿԱՆ ՍԱՄԲՈ
Տիգրան Կիրակոսյան- 52կգ քաշային կարգ /Վանաձոր/-1-ին տեղ
Մաքսիմ Մանուկյան-57 կգ ք/կ /Գյումրի/-3-րդ տեղ
Արթուր Սահակյան-62 կգ ք/կ /ԲԿՄԱ /-2-րդ տեղ
Արսեն Ղազարյան-74 կգ ք/կ /Վանաձոր/ -3-րդ տեղ
ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈ
Գրիգոր Մխիթարյան -52 կգ ք/կ /Գյումրի/-2-րդ տեղ
Հարություն Սարգսյան- 57 կգ ք/կ /ԲԿՄԱ -3-րդ տեղ
Կոլյա Կարապետյան-62 կգ ք/կ /Երևան/-3-րդ տեղ
Էդգար Մեհրաբյան-90 կգ ք/կ /Աբովյան/-3-րդ տեղ