Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2011թ. Հայաստանի կանանց եւ աղջիկների առաջնություններ
Մարտի 19-ին Երևանի Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի դահլիճում տեղի են ունեցել Սամբոյի Հայաստանի 2011 թվականի առաջնությունները' մասնակցությամբ շուրջ հինգ տասնյակ մարզուհիների:
Ստորև ներկայացնում ենք նորընծա չեմպիոնուհիներին.
Կանայք
48 կգ քաշային կարգ-Ռուզաննա Սարգսյան-Արտաշատ
52 կգ ք/կ-Սոսե Բալասանյան-Ստեփանակերտ
56 կգ ք/կ-Աննա Մովսիսյան-Երևան
60 կգ ք/կ-Լիլիթ Պողոսյան-Արտաշատ
64 կգ ք/կ-Լուսինե Սողոմոնյան-Երևան
68 կգ ք/կ-Գայանե Խաչատրյան-Երևան
72 կգ ք/կ-Թագուհի Բաբայան-Երևան
Աղջիկներ
44 կգ ք/կ-Լիանա Միքայելյան-Արտաշատ
48 կգ ք/կ-Լիլիթ Հախվերդյան-Երևան
52 կգ ք/կ-Նարինե Պողոսյան-Արտաշատ
56 կգ ք/կ-Ալիսիա Մանուկյան-Երևան
60 կգ ք/կ-Ասիտա Լալազարյան-Երևան
65 կգ ք/կ- Նելլի Ավետիսյան-Երևան
+75 կգ ք/կ-Քրիստինե Ղազարյան-Արտաշատ