Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2013թ. Հայաստանի սամբոյի երիտասարդական առաջնություն
Ջիվան Ղազարյան-48 կգ քաշային կարգ՝ ԲԿՄԱ Գրիգոր Մխիթարյան-52 կգ ք/կ՝ ԲԿՄԱ Մաքսիմ Մանուկյան-57 կգ ք/կ՝ ԲԿՄԱ Արթուր Սահակյան-62 կգ ք/կ՝ Գյումրի Ռաֆիկ Մանուկյան-68 կգ ք/կ՝ ԲԿՄԱ Արթուր Հակոբյան-74 կգ կգ ք/կ՝Վանաձոր Մինաս Մադոյան-82 կգ ք/կ-Երևան Սեյրան Սահակյան-90 կգ ք/կ՝ ԲԿՄԱ Ռազմիկ Հովհաննիսյան-100 կգ ք/կ՝ Վանաձոր Գարեգին Կիրակոսյան-+100 կգ ք/կ՝ Աբովյան