Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2013 թ Հայաստանի սամբոյի առաջնություն
2013թ. ապրիլի 1-ից 2-ը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ Հայաստանի սամբոյի առաջնությունը' մասնակցությամբ ՀՀ և ԼՂՀ ուժեղագույն ավելի քան 70 ուժեղագույն մարզիկների: Ստորև ներկայացնում ենք նորընծա չեմպիոններին ու մրցանակակիրներին. 52 կգ քաշային կարգ 1. Տիգրան Կիրակոսյան-Վանաձոր 2. Մխիթար Մխիթարյան-Սպիտակ 3. Լենդրուշ Զատիկյան-Գյումրի 3. Տիգրան Նազարյան-Վանաձոր 57 կգ քաշային կարգ 1. Էռնեստ Հայրապետյան-Արցախ 2. Հայկ Հայիրյան-Արցախ 3. Արամայիս Մարգարյան-Երևան 3. Մուշեղ Մարտիրոսյան-Գյումրի 62 կգ քաշային կարգ 1. Արեն Անտոնյան-ԲԿՄԱ 2. Կոլյա Կարապետյան-Երևան 3. Վահան Նիկոլյան-Երևան 3. Դավիթ Կոսակյան-Երևան 68 կգ քաշային կարգ 1. Անդրանիկ Նաղդալյան-Երևան 2. Մարտին Միրզոյան-Արցախ 3. Գևորգ Յակուբյան-Արցախ 3. Մայիս Ներսիսյան-Նոր Հաճըն 74 կգ քաշային կարգ 1. Վաչիկ Վարդանյան-Եղվարդ 2. Արմեն Սաքանյան-Վանաձոր 3. Արմեն Ադամյան-Արցախ 3. Լևոն Հայրապետյան-Արցախ 82 կգ քաշային կարգ 1. Մավրիկ Նասիբյան-Արցախ 2. Մուշեղ Հովսեփյան-Արցախ 3. Մարատ Գրիգորյան-Արցախ 3. Գառնիկ Ավետիսյան-Աբովյան 90 կգ քաշային կարգ 1. Աշոտ Դանիելյան-Արցախ 2. Ալեքսան Թումասյան-Երևան 3. Արթուր Փիլոյան-Աբովյան 3. Սարգիս Մուրադյան-Երևան 100 կգ քաշային կարգ 1. Դավիթ Գրիգորյան-Արցախ 2. Արթուր Բունիաթյան-Սպիտակ 3. Տիգրան Անտոնյան-ԲԿՄԱ 3. Արմեն Լևոնյան-Եղվարդ +100 կգ քաշային կարգ 1. Արտյուշա Մկրտչյան-Զինված ուժեր 2. Էդուարդ Դավթյան-Արարատ 3. Տիգրան Համբարձումյան-Արցախ 3. Հայկ Կիրակոսյան-Աբովյան Հարկ է նշել, որ առաջնության ընթացքում իրենց գերազանց դրսևորեցին Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի և մասնաճյուղերի /Արցախ, Աբովյան, Վանաձոր, Եղվարդ/ սաները, ովքեր նվաճեցին խաղարկվող 36 մեդալների շուրջ կեսը, երեք մեդալ վաստակեցին զինծառայող մարզիկները, երկուական' գյումրեցիները և սպիտակցիները, չորսը' ,,Հայաստան,, ՄՄ անդամները և այլն: Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրներն արժանացան համապատասխան կարգի մեդալների, պատվոգրերի, դրամական պարգևների, չեմպիոնները' նաև անհատական նվերների: Առաջնությանը եզրափակիչ գոտեմարտերն իր ներկայությամբ պատվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: