Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2015թ. Հայաստանի սամբոյի կանանց և աղջիկների առաջնություն
Մարտի 7-ից 8-ը Երևանում՝ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ Հայաստանի սամբոյի կանանց և աղջիկների առաջնությունը:
Ներկայացնում ենք հաղթողներին.
Աղջիկներ
Սուսաննա Լադոյան-40 կգ քաշային կարգ-Երևան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց
Նազելի Հովհաննիսյան-44 կգ ք/կ-Բյուրեղավան
Մարիետա Ղազարյան-48 կգ ք/կ-Գյումրի
Լիլիթ Ծատուրյան-52 կգ ք/կ-Բյուրեղավան
Թերեզա Բրուտյան-56 կգ ք/կ -Տավուշի մարզ, գ. Սևքար
Անահիտ Ասատրյան-65 կգ ք/կ-Աբովյան
Մերի Միրզոյան-+65 կգ ք/կ-Բյուրեղավան
Կանայք
Յանա Վարդանյան-48 կգ ք/կ-Արտաշատ
Սոսե Բալասանյան-52 կգ ք/կ-Արցախ
Ասիտա Լալազարյան-56 կգ ք/կ-Երևան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց
Ռայա Հայրապետյան-60 կգ ք/կ-Արցախ
Գայանե Խաչատրյան-64 կգ ք/կ- Երևան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց
Լիլիթ Պողոսյան-68 կգ ք/կ-Արտաշատ
Նելլի Ավետիսյան-72 կգ ք/կ- Երևան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց