Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2015 թ.Հայաստանի սամբոյի երիտասարդական առաջնություն
2015թ. Մարտի 3-ին «ՄԻԿԱ» մարզապալատում անցկացվեց Հայաստանի սամբոյի երիտասարդական առաջնությունը: Ստերև ներկայացնում ենք հաղթողներին.
48 կգ ք/կ-Գևորգ Վարդանյան-Աբովյան /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց/
52 կգ ք/կ-Գրիշա Ադամյան-Գյումրի
57 կգ ք/կ-Կարեն Մինասյան-ԲԿՄԱ
62 կգ ք/կ-Վոլոդյա Սարգսյան-Գյումրի
68 կգ ք/կ-Արթուր Հովհաննեսյան-Երևան /Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ/
74 կգ ք/կ-Սերգեյ Կարապետյան-Արցախ
82 կգ ք/կ-Միշա Նազարյան-ԲԿՄԱ
90 կգ ք/կ-Էդիկ Պետրոսյան-ԲԿՄԱ
100 կգ ք/կ-Գառնիկ Սարոյան-Սպիտակ
+100 կգ ք/կ-Ժորա Լագզյան-Երևան /«Հայաստան» մարզական միություն/