Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2015թ. Հայաստանի սամբոյի պատանեկան առաջնության հաղթողները
2015թ. մարտի 2-ին Երևանի «Միկա» մարզապալատում անցկացվեց Հայաստանի սամբոյի պատանեկան առաջնությունը՝ մասնակցությամբ Երևանի, Շիրակի, Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերի և ԼՂՀ ավելի քան 150 մարզիկների:
Ստորև ներկայացնում ենք հաղթողներին և մրցանակակիրներին.
48 կգ քաշային կարգ
1.Արմեն Նիկողոսյան –Գյումրի
2.Էդմոնդ Մանուկյան-Վանաձոր
3.Արման Նիազյան-Տավուշի մարզ, գ. Սևքար
3.Տիգրան Մկոյան-Գյումրի
52 կգ ք/կ
1.Հարություն Սարգսյան-Աբովյան
2.Գոռ Մխիթարյան-Գյումրի
3.Դավիթ Հակոբյան-Երևան՝ ՀՄՄ /«Հայաստան» մարզական միություն/
3.Լյուդվիգ Ղազարյան-Գյումրի
56 կգ ք/կ
1.Էդիկ Ամիրյան-Գյումրի
2.Հրաչ Մեսրոպյան-Վանաձոր
3.Անատոլի Չիբուխչյան-Վանաձոր
4.Ռաֆիկ Սահակյան-Գյումրի
60 կգ ք/կ
1.Դանիել Գաբրիելյան-Այգուտ՝ ՍՁՕՄՊՄԴ /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց/
2.Բախշի Նաղդալյան- Երևան՝ ՀՄՄ
3. Էդգար Գառնիկյան-Չարենցավան
3.Նարեկ Փափազյան-Գյումրի
65 կգ ք/կ
1.Արտյոմ Ավետիսյան-Գյումրի
2.Էրիկ Աֆրիկյան-Վանաձոր
3.Սամվել Խաչատրյան- Երևան՝ ՀՄՄ
3.Դավիթ Ղուկասյան- Երևան՝ ՀՄՄ
70 կգ ք/կ
1.Կարեն Ստեփանյան-Վանաձոր
2.Աշոտ Մնացականյան-Երևանի ՕՀՊՔ /Օլիմպիական հերթափոխի պետական քոլեջ/
3.Սպարտակ Վարդումյան- Տավուշի մարզ, գ. Սևքար
3.Նարեկ Շատվերյան-Աբովյան
75 կգ ք/կ
1.Գևորգ Խիթարյան-Երևան՝ ՍՁՕՄՊՄԴ /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց/
2.Արեն Համբարձումյան-Արցախ
3.Ալեն Եգանյան-Վանաձոր
3.Վահե Մովսիսյան- Երևան՝ ՀՄՄ
81 կգ ք/կ
1.Դավիթ Նալբանդյան- Երևան՝ ՍՁՕՄՊՄԴ
2.Ռոբերտ Կիրակոսյան-Երևան՝ «Դինամո» մարզական ընկերություն
3.Արմեն Դունամալյան-Սպիտակ
3.Գուրգեն Աբելյան- Երևան՝ ՀՄՄ
87 կգ ք/կ
1.Գրիգոր Սահակյան-Գյումրի
2.Նարեկ Համբարձումյան-Արցախ
3.Արամ Ղարիբյան- Երևան՝ ՀՄՄ
3.Կիմ Կարապետյան-Աբովյան
+87 կգ ք/կ
1.Գոռ Գյունաշյան- Երևանի ՕՀՊՔ
2.Տիգրան Կիրեղյան-Արցախ
3. Արամ Աթանեսյան- Երևան՝ «Դինամո» մ/ը
3.Արման Պանչուլազյան- Երևան՝ «Դինամո» մ/ը