Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2014թ. Հայաստանի սամբոյի կանանց և աղջիկների առաջնություն
2014թ. մարտի 8-9-ին կայացան Հայաստանի սամբոյի կանանց և աղջիկների առաջնությունները՝ մասնակցությամբ Երևանի, Արցախի, Շիրակի, Արարատի, Տավուշի մարզերի լավագույն մարզուհիների: Գերազանց ելույթներով աչքի ընկան ինչպես Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ Ռոզա Խաչատրյանը, Երջանիկ Աբգարյանը, Սոսե Բալասանյանը, Քնարիկ Ստամբուլցյանը, այնպես էլ՝ նոր անուններ, ովքեր մոտ ապագայում կարող են պատվով ներկայացնել Հայաստանը միջազգային մրցասպարեզներում:
Ստորև ներկայացնում ենք առաջնությունների հաղթողներին.
Աղջիկներ
Նազելի Հովհաննիսյան-40 կգ /Բյուրեղավան/
Իրինա Հունանյան-44 կգ /Բյուրեղավան/
Մարիետա Ղազարյան-48 կգ /Գյումրի/
Լիանա Միքայելյան-52 կգ /Արարատի մարզ/
Ռոզա Աբաջյան-56 կգ /Գյումրի/
Ռայա Հայրապետյան-60 կգ /Արցախ/
Լառա Հայրապետյան-65 կգ /Արցախ/
Լինդա Հովսեփյան-70 կգ /Երևան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց/
Նելլի Ավետիսյան-78 կգ /Երևան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց/
Կանայք
Քնարիկ Ստամբուլցյան-48 կգ /Երևան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց/
Սոսե Բալասանյան-52 կգ /Արցախ/
Ռոզա Խաչատրյան-56 կգ /Երևան, «Հայաստան» մարզական միություն/
Լուսինե Վարդանյան-60 կգ /Երևան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց/
Գայանե Խաչատրյան-64 կգ /Երևան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց/
Արմնիե Սահակյան-68 կգ /Գյումրի/
Քրիստինե Ղազարյան-72 կգ /Արարատի մարզ/
Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրներն արժանացան մեդալների, դիպլոմների և դրամական պարգևների: