Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2010թ. Հայաստանի կանանց և աղջիկների առաջնություն
Մարտի 28-ին Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ սամբոյի Հայաստանի կանանց և աղջիկների առաջնությունը' մասնակցությամբ 47 մարզուհիների: Հայաստանի չեմպիոնուհիներ դարձան' Կանանց մրցումներում' 42 կգ քաշային կարգ – Ռուզաննա Սարգսյան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց), 52 կգ ք/կ - Նարինե Բարսեղյան (Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ), 56 կգ ք/կ - Աննա Մովսիսյան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց), 60 կգ ք/կ - Աննա Նուբարյան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց), 64 կգ ք/կ - Լուսինե Սողոմոնյան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց), 68 կգ ք/կ - Լիլիթ Պողոսյան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Արտաշատի մասնաճյուղ), 72 կգ ք/կ - Գայանե Խաչատրյան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց): Աղջիկների մրցումներում' 40 կգ ք/կ - Քնարիկ Ստամբուլցյան (Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ), 44 կգ ք/կ - Էմմա Բագիրյան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց), 48 կգ ք/կ - Լիլիթ Հախվերդյան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց), 52 կգ ք/կ- Նարինե Պողոսյան (ք. Արտաշատ), 56 կգ ք/կ- Ասյա Լալազարյան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց), 60 կգ ք/կ- Ժաննա Քոչարյան (Գյումրիի համալիր մարզադպրոց), 65 կգ ք/կ- Սոնյա Հարությունյան ((Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ)